Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Գիտության պետական կոմիտեն պարզաբանում է տարածել՝ կապված կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ հայցի:
«ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջով հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի:
Հայցադիմում ներկայացնելու հիմք են հանդիսացել պատասխանող Դանիել Իոաննիսյանի կողմից Սամվել Հարությունյանի հասցեին արված մի շարք արտահայտություններ (մասնավորապես՝ կոռուպցիոն բնույթի երևույթներում ներգրավվածություն), որոնք արատավորում են ոչ միայն Սամվել Հարությունյանի պատիվն ու արժանապատվությունը, այլև ստվերում են ողջ ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի հեղինակությունը:
Ներկայացված հայցադիմումով Սամվել Հարությունյանը դատարանին մասնավորապես, խնդրել է՝
1. Դանիել Արայի Իոաննիսյանին պարտավորեցնել «Պանարմենիան մեդիա գրուպ» ՓԲԸ-ին պատկանող tert.am էլեկտրոնային լրատվամիջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները:
2. Որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, Դանիել Արայի Իոաննիսյանից հօգուտ Սամվել Գառնիկի Հարությունյանի բռնագանձել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ:
Առաջիկայում նախատեսվում է նաև ներկայացնել հայցապահանջի ավելացում:
Հ.Գ.Սամվել Գառնիկի Հարությունյանի օգտին բռնագանձված ողջ գումարը տրամադրվելու է Հայաստանի մանկատներից մեկին»,-նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Իոաննիսյանը հունիսի 12-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր.«Սա խայտառակություն է: Բոլոր գիտնականները գիտեն, որ այս մարդը կոռուպցիոներ է: Սամվել Հարությունյանը Հայաստանի գիտությունը խորապես քանդողներից է: ... Անգամ արտերկրյա գրանտերի հաստատման համար էր ատկատ ուզում: Եվ Արայիկ Հարությունյանը չի ընդունել այն գիտնականին, ով պատրաստ էր պատմել, թե ինչպես (որքան, երբ ու ինչի համար) էր Սամվել Հարությունյանը անձամբ իրենից կաշառք ուզել: Սամվել Հարությունյանը նախագահ Արմեն Սարգսյանի ընկերն է»: Իսկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր նաև, որ Սամվել Հարությունյանի տղան Արայիկ Հարությունյանի ընկերն է: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն արձագանքել էր՝ ասելով. «Դանիել, խնդրում եմ շոուները մի կողմ դնես, վաղը բոլորին հրավիրի ինձ մոտ: Բայց Աստված չանի կոնկրետ օրինակներով չգան: Ու զգուշացրու, որ բոլոր փաստերով ներկայացնելու եմ ոստիկանություն»:
Նշենք նաև, որ Սամվել Հարությունյանը գիտության կոմիտեի նախագահի պաշտոնին է 2007-ից: