|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Սեպտեմբերի 3-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները «բաց» էին Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: Ազգային հավաքական հրավիրված 24 ֆուտբոլիստներից մարզմանը մասնակցում էին 22 ֆուտբոլիատներ: Արմեն Համբարձումյանն արդեն լքել է հավաքականի ճամբարը և վերադարձել է Ռուսաստան, իսկ Գոռ Մալաքյանը, ով փոխարինվեց Ռումինիայի հավաքականի հետ հանդիպման ընդմիջմանը՝ չմասնակցեց մարզմանը վնասվածքի պատճառով:
Հայաստան-Դանիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Տեսանյութը ներկայացրել է ՀՖՖ պաշտոնական կայքը: