|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 3-ին անցկացրեց առաջին մարզումը Վալանսի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում:
Մոտ մեկ ժամ տևողությամբ մարզման ընթացքում հավաքականին քաջալերել են հայ երկրպագուները, ովքեր, չնայած ցուրտ և քամոտ եղանակի, հավաքվել էին մարզադաշտում: Մարզմանը բացակայում էին Ռոման Բերեզովսկին և Միխայիլ Մարկոսովը, ովքեր հավաքականին կմիանան այսօր:
Այսօր` «Նովոտել» հյուրանոցում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որի ավարտից հետո թիմը կանցկացնի վերջին մարզումը «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում: