կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-22 10:57
Սպորտ

Հայաստանի հավաքականն անցկացրեց երկրորդ մարզումը Ղազախստանի խաղից առաջ

Հայաստանի հավաքականն անցկացրեց երկրորդ մարզումը Ղազախստանի խաղից առաջ

Երեկ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մարզում ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում։

Մարզմանը մասնակցեց 22 ֆուտբոլիստ։ Արտյոմ Սիմոնյանը դեռ չի ժամանել հավաքականի ճամբար, իսկ Արթուր Քարտաշյանը բաց թողեց մարզումը վնասվածքի պատճառով։

Նախավարժանքից հետո ֆուտբոլիստները աշխատեցին հարձակման գծում գոլային պահերի իրացման վրա՝ շեշտը դնելով մեկը մեկի և երկուսը երկուսի դեմ խաղի վրա։ Դրանից հետո մշակվեցին ստանդարտ իրավիճակների խաղարկումներ, իսկ մարզումն ավարտվեց երկկողմանի խաղով. հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: