Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Զարմանքով ընթերցեցի սոցիալական ցանցերում մի շարք օգտատերերի /շատերը շատ տարօրինակ օնլայն կենսագրությամբ, ըստ երևույթի` կեղծ/ բուռն արձագանքն այսօրվա ներկայացրածս օրենսդրական նախաձեռնությանը` տարկետումների ձևական բնույթը իրականով փոխարինելու տեսակետից: Փոփոխության իմաստն է` փոխանակ արտոնություն ունեցողը նախանշվի 150 կմ շառավղով ՈՐԵՎԷ զորամաս, այդ թվում` առաջնագիծ, նախանշում ենք ոչ-մարտական հաստիքի, որ անմիջական վտանգից զերծ պահենք:
Տան հետ շփումն էլ հեշտացնելու համար մեկ արձակուրդի փոխարեն երենքն ենք առաջարկում: Առաջարկում ենք նաև, որ մնացածի համար անպայման տնից 150 կմ. հեռավորության վրա ծառայելու քաղքաաքականության փոխարեն վիճակահանության հավասար հնարավորություններով` ով որտեղ քաշի: Նաև առաջարկել եմ, այս երկու իմ կողմից ղեկավարած զորակոչի փորձիցս ելնելով, որ եղբայրները, այդ թվում տարբեր զորակոչերի ընթացքում զորակոչվող, կարողանան իրենց ցանկությամբ նույն զորամասում ծառայել: Արդյո՞ք սրանք այդքան վատ առաջարկներ են»: