|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Օգոստոսի 29-ին, ժամը 17:54-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանում՝ Մա Պլազա ժամանցի կենտրոնի մոտակայքում, Վազ-2121 մակնիշի ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հատիսի փողոցի թիվ 1/52 հասցեի մոտակայքում Վազ-2121 մակնիշի 18 OL 376 պետհամարանիշով (վարորդ՝ 1966 թ. ծնված Ռ. Ե.) ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածում շրջվել է, ինչի հետևանքով Ռ. Ե.-ը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենան տեղի ուժերով ուղղվել և դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման և լվացման աշխատանքներ։