|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հունիսի 3-ին, ժամը 08:32-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի ցուցանակի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառերին, այնուհետև՝ շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 32-րդ կմ-ի մոտակայքում Daewoo Nexia մակնիշի 34 PP 547 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված Կ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, այնուհետև՝ կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևոր՝ 1996 թ. ծնված Հ. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Չարենցավան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և ուղղել ավտոմեքենան։