կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-29 21:06
Հասարակություն

ԱԺ ջեռուցման համակարգը վթարային վիճակում է, այն պետք է նորոգվի

ԱԺ ջեռուցման համակարգը վթարային վիճակում է, այն պետք է նորոգվի

Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում ֆինանսների նախարարությունը ներառել է որոշում, որով  նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի մասնաշենքում գտնվող ՀՀ պե­տա­կան պահպանության ծառայության զորանոցի և ՀՀ Ազգային ժողովի շենքի ջեռուցման հա­մակարգի ընթացիկ նորոգման աշխատանքների իրականացման համար հատկացնել 53 միլիոն դրամ :

ՀՀ պետական պահպանության ծառայության զորանոցը գտնվում է ծայրահեղ անմխի­թար վիճակում: Վթարային իրավիճակում է գտնվում նաև ՀՀ Ազգային ժողովի շենքի ջեռուց­ման համակարգը, որը 2016-2017թթ-ի ձմռան ամիսներին խոչընդոտել է աշխա­տա­կազմի բնականոն գործընթացը:

Նախագծով նախատեսվում է` 31 միլիոն դրամի շրջանակներում իրականացնել ՀՀ Ազգային ժողովի մաս­նաշենքում գտնվող ՀՀ պետական պահպանության ծառայության զորանոցի դռների, պա­տուհանների, պատուհանագոգերի, փականների փոփոխում և տեղադրում, զորանոցի երկու հարկերի առանձին կաթսաներով ջեռուցման սարքի տեղադրում, պատերի երեսա­պատման, ներկման աշխատանքներ, Էլեկտրահաղորդալարերի առանձին հատվածների և էլեկտրասարքերի փոխում:

22 միլիոն հազար դրամի շրջանակներում իրականացնել ՀՀ Ազգային ժողովի ընդ­հանուր կաթսայատան, մայուղու գծերի և ջերմային հանգույցների, վարչական շենքի և նոր մաս­նաշենքերի, վարչական շենքի կցակառույցի ջեռուցման համակարգերի մասնակի նորոգում:

Նշված հատկացումները նախատեսվում է իրականացնել ՀՀ 2017 թվականի պե­տա­կան բյուջեով «Վարչական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով ՀՀ Նախագահի աշխա­տա­կազմի գծով նախատեսված հատկացումներից կատարվող վերաբաշխման հաշվին:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ ՀՀ պետական պահպանության ծառայության վերանորոգված զորանոց և ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքի, մասնաշենքերի և կաթսայատան անխափան գործող ջեռուցման համակարգ: