|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, մայիսի 17-ին, ժամը 13.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագածի փողոցի տներից մեկը գտնվում է վթարային վիճակում, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացի Հ. Ս.-ը բենզին է լցրել իր վրա և սպառնում է շահագրգիռ ծառայությունների չմոտենալու դեպքում ինքնահրկիզվել:
Մինչ ժամը 17.22-ը փրկարարներն իրականացրել են հերթապահություն, իսկ շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ներարկել են հանգստացնող դեղամիջոց: