Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում Ջրային տնտեսության պետական կոմիտեն ներառել է կառավարության որոշման փոփոխություն, որով նախատեսվում է ջրային տնտեսության պետական կոմիտեին 2017 թվականի ինն ամսում Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատին համայնքում հողի սահքի հետևանքով բարձր ճնշման խողովակաշարն իր նախագծային դիրքին վերականգնելու և խողովակաշարի վթարված հատվածը վերկանգնելու նպատակով 18,240.0 հազ. դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, իսկ ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքի տարածքում Արաքս գետի ափի սահմանային 38/3-39 նշանների շուրջ 50 մ երկարությամբ հատվածում ողողված սահմանային ճանապարհի քարալիցքային ամրակապման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով 691.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով: Ըստ հիմնավորման, ներկայումս Հերմոն-Ելփին ջրագծի իշխման տակ գտնվող շուրջ 10 համայնքների ջրօգտագործողների ոռոգման ջրամատակարարումը դադարեցված և հետագայում այն վտանգված է:
Փլուզված հատվածի հիմքի երկարությամբ՝ մոտ 60մ, անհրաժեշտ է իրականացնել խոշորաբեկոր քարերից չոր պատի շարվածք /դիտարկվել է նաև բուտոբետոնի պատի և գաբիոնային շարվածքի տարբերակները, որոնք մոտ 30%-ով գերազանցում են քարե շարվածքի արժեքից/: Անհրաժեշտ է նաև մոտ 1.5կմ մոտեցնող ճանապարհի համար կատարել կարգաբերման աշխատանքներ:
Այս աշխատանքները իրականացնելուց հետո անհրաժեշտ է երկրորդ հերթով իրականացնել նաև ցածր ճնշման d=1200մմ խողովակաշարի ուղղման, նախկին դիրքի բերելու աշխատանքները:
Միաժամանակ ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքի տարածքում Արաքս գետի գարնանային հորդացումների ժամանակ սահմանային 38/3-39 նշանների հատվածում տեղի է ունեցել գետի ափի ինտենսիվ ողողում: Ափի ողողված հատվածը տեղում ուսումնասիրվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ Արմավիրի մարզպետարանի, Արաքս գետի հիմնահարցերի միջգերատեսչական հանձնաժողովի, «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Արդյունքում արձանագրվել է, որ Արաքս գետի ափի սահմանային 38/3-39 նշանների շուրջ 50 մ երկարությամբ հատվածում ողողվել է սահմանային ճանապարհի քարալիցքային ամրակապումը, որը սպառնում է ողողել ճանապարհը և հարակից տարածքները: Համապատասխան միջոցառումների իրականացման համար պահանջվող կապիտալ ներդրումների նախնական արժեքը «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների կողմից գնահատվել է շուրջ 23,033 հազար դրամ: Հաշվի առնելով վերոնշյալը, աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազման համար անհրաժեշտ կլինի 691.0 հազար դրամ (23,033.0*3%/100):
Որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի իրականացնել Հերմոն-Ելփին ջրագծի իշխման տակ գտնվող շուրջ 10 համայնքների ջրօգտագործողների ոռոգման ջրամատակարարումը, ինչպես նաև Արաքս գետի ափի սահմանային 38/3-39 նշանների շուրջ 50 մ երկարությամբ հատվածում ողողված սահմանային ճանապարհի քարալիցքային ամրակապման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը: