Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նոյեմբերի 4-ին, ժամը 12.18-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի 247-րդ կմ-ին տեղի է ունեցել ջրագծի վթար, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի:
Մանրամասները պարզաբանելու նպատակով կապ է հաստատվել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի հետ, որտեղից տեղեկացրել են, որ Որոտանի ոռոգման համակարգի վերգետնյա խողովակաշարի վթարի պատճառով ճանապարհը դարձել է դժվարանցանելի:
Դեպքի վայր է մեկնել Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով գործունեության բաժնի և քաղաքաշինության վարչության պետերին, ՃԿԱԿ-ում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ինչպես նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչներին:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-րդ կմ-ին` Քարահունջ գյուղի մոտակայքում, վթարվել է 120 մմ-անոց ջրագծից մոտ 2 գմ հատված (սնուցում է` Հարթաշեն, Կոռնիձոր, Խնձորեսկ և Տեղ գյուղերը). ճանապարհահատվածը լցվել է ջրաբերուկներով (10 խմ) և դարձել միակողմանի երթևեկելի:
Գորիսի «Ոսմար» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները մաքրել են ճանապարհը ջրաբերուկներից՝ այն դարձնելով երթևեկելի: