|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Փետրվարի 12-ին, ժամը 09:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կողբացու փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում շինարարական աշխատանքների հետևանքով տեղի է ունեցել փլվածք, առաջացել է ջրագծի վթար. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Կողբացու փողոցի թիվ 20 շենքի դիմաց՝ շինարարական հրապարակում, փորված հիմքում տեղի է ունեցել հողային զանգվածի փլվածք (մոտ 12ք.մ):
Փրկարարները սահմանազատել են տարածքը: