Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 29-ին, ժամը 06:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «ԳԱԶել» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան այրվում է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Mercedes E124 մակնիշի 06 OS 542 (վարորդ՝ 1959 թ. ծնված Ա. Կ.) և ԳԱԶել մակնիշի 916 LU 68 (վարորդ՝ 1982 թ. ծնված Ա. Ա.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. Mercedes E124 մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:25-ին, մարվել՝ 07:05-ին: Այրվել է Mercedes E124 մակնիշի ավտոմեքենայի շարժիչը՝ մասամբ:
Ա. Կ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները փակել են գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները: «ГАЗель» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում գտնվող ապակիները կոտրվել են, թափվել ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է իրականացնել ճանապարհի լվացման աշխատանքներ: