Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 23-ին` ժամը 08:43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սախարովի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ (ավտոմեքենայում արգելափակված), անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes G500» մակնիշի 35 FG 602 (վարորդ` 1981 թ. ծնված Զ. Թ.), «Mercedes ML320» մակնիշի 19 OO 594 (վարորդ` Կ. Ն.), «Mercedes E» մակնիշի 20 UL 421 (վարորդ` 1969 թ. Ս. Գ.), «Լեթս Գոու» տաքսի ծառայությանը պատկանող «Renault» մակնիշի 516 OZ 01 (վարորդ` Ա. Ս.) պետհամարանիշերի ավտոմեքենաները: «Mercedes G500» ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով առաջացել է վառելիքի արտահոսք:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Mercedes G500» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 2005 թ. ծնված Մ. և 2005 թ. ծնված Ս. Թ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes G500» մակնիշի ավտոմեքենան, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և տեղում իրականացրել հերթապահություն: