Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հունիսի 27-ին, ժամը 04.32-ին ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի-Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի (Երևան-Երասխ) 36-րդ կմ-ին բախվել են «ВАЗ-21070» մակնիշի 35 AO 640 (վարորդ` 1992 թ. ծնված Ա. Հ.) և «ВАЗ-21015» մակնիշի 34 OQ 281 (վարորդ՝ 1994 թ. ծնված Խ. Մ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ВАЗ-21070» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Շտապօգնության աշխատակիցները վարորդներին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. վերջիններս հրաժարվել են հոսպիտալացումից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.47-ին, մարվել` 04.52-ին:
Փրկարարները հոսանքազրկել են «ВАЗ-21015» մակնիշի ավտոմեքենան: