|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հունիսի 10-ին` ժամը 07.14-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 19 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ.սյանը` առկա է արգելափակված քաղաքացի, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է «Մերսեդես» մակնիշի 35 VS 992 պ/հ ավտոմեքենան բախվել է էլ.սյանը:
Հրշեջ-փրկարարները վարորդ Ա.Ա.-ին (ծնվ. 1979թ) դուրս են բերել արգելափակումից:
Վարորդը և ուղևորը տեղափոխվել են «Սրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: