Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ 2017-18թթ. ուսումնական տարվանն ընդառաջ դպրոցների տնօրենների հետ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի օգոստոսյան խորհրդակցություններն արդեն սկսվել են: Նախարարն այսօր այցելեց Արագածոտնի մարզ և տեղի դպրոցների տնօրենների հետ քննարկեց ԿԳ ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Նախարարը նշեց, որ կրթության ոլորտի բարեփոխումների մեջ մեծ տեղ է զբաղեցնում բաց հարթակի ստեղծումը, որի միջոցով էլ ով լավ միտք և ծրագիր կունենա, հնարավորություն կստանա դրանք իրականացնել: Սակայն, ըստ Մկրտչյանի, կրթական տարածքում ուղղակի չի կարող լինել ապազգային տարր, ռասսիզմ, մոլեռանդություն: «Առհասարակ, մեր երկրում պետք է լինեն հանդուրժող, ավանդույթները հարգող, մի քանի լեզուների տիրապետող ժողովուրդ: Այո, օտար լեզուների տիրապետելը բավական կարևոր է մեզ համար, քանի որ ո՛չ ռուսերենն է մեր թշնամին, ո՛չ անգլերենը, ո՛չ ֆրանսերենը: Մենք հայերենը լավ չենք դասավանդում ու վախենում ենք, որ օտար լեզուները կտարածվեն ու մեր ձեռքից մեր երեխաներին կտանեն: Ոչ մի օտար լեզու մեր թշնամին չէ. մենք պետք է ուղղակի կարողանանք հայերենը և մեր պատմությունը ուժեղացնել: Մեղավորը օտար լեզուն չէ, այլ մենք, որ լեզվի ժամերը վատնում ենք»,-ասաց նախարարը:
Ըստ նրա` աշխարհի քիչ երկրների առարկայական ծրագրերում կա այսպիսի ուժեղ հայագիտական բլոկ` պատմություն, լեզու, կրոն, ուղղակի, Մկրտչյանի հավաստմամբ, պետք է դրանք ճիշտ օգտագործենք: Ի վերջո, ըստ նախրարարի, ի՞նչ վատ կլինի` եթե խորացված անգլերենի դասավանդմամբ դպրոց լինի և աշակերտները դպրոցն ավարտեն հիանալի տիրապետելով հայերենին ու անգլերենին: «Ռուսերենի հետ կապված իրարանցման վերաբերյալ էլ պետք է ասեմ` ի վերջո պե՞տք է լինի մեկը, ով «Իսկանդերի» կիրառման ձևը կկարդա` ռուսերենով կամ անգլերենով: Մենք պետք է կարողանանք հակադրություններից դուրս գալ, մեր եղածն ամուր պահել ու առաջ տանել»,-ասաց նախարարը: