Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան «թնդում է» նոր սկանդալից. բացահայտվել է Թուրքիայի ամենահայտնի դերասաններից և հաղորդավարներից մեկի` Մուրաթ Բաշօղլուի (49) և նրա հարազատ եղբոր դստեր՝ Բուրջու Բաշօղլուի (35) սիրային կապը:
Նշենք, որ Մուրաթ Բաշօղլուն 14 տարի է՝ ամուսնացած է, ունի երեխա: Ամուսնացած է նաև նրա զարմուհին:
Ըստ Hurriyet-ի՝ ամեն ինչ բացահայտվել է օրեր առաջ Բոդրումի հանգստյան գոտիներից մեկում արված լուսանկարի միջոցով, որում հայտնի դերասանը շքեղ նավում համբուրվում է մի շիկահերի հետ: Լուսանկարի՝ ամսագրերում լայնորեն տարածում գտնելուց հետո Բաշօղլուն հյուրընկալվել է հաղորդումներից մեկին՝ բացառապես հերքելով շիկահերի՝ նրա զարմուհին լինելու վերաբերյալ պնդումները:
«Սա ի՞նչ լրագրություն է: Ինչպե՞ս կարելի է նման անհիմն պնդում առաջ քաշել: Չէ՞ որ նա իմ հարազատ եղբոր աղջիկն է: Լուր ունենալու համար չպետք է նման հրապարակումներ անել»,- հայտարարել էր դերասանը՝ մեղադրելով լրագրողներին:
Միջադեպից օրեր անց իրականությունը պաշտոնապես հաստատվում է: Կողմերն այլևս չեն հերքում սկանդալը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ դերասանի ու նրա զարմուհու սիրային հարաբերությունը շարունակվում է մոտ 1.5 տարի: Սկանդալից հետո քայքայված ընտանիքների մասին շատ տեղեկություններ չկան: Հայտնի է, որ սիրեկանների ամուսինները դիմել են դատարան՝ պահանջելով դրամական խոշոր փոխհատուցում: 35-ամյա աղջկա հայրն իր հերթին վաճառքի է հանել իր տունը ու, ըստ հարևանների, առանց տեղեկացնելու, ընտանիքով անհետացել:
Այժմ քննարկվում է հայտնի դերասանին մինչև 15 տարի ազատազրկելու հարցը:
Թուրքիայում ընտանիքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղյակ է սկանդալից և, ըստ կայքերի, պատրաստվում է միջամտել հարցին:
Նշենք, որ սպորտային ակումբը, որը հիմնել է Մուրաթ Բաշօղլուն, և որտեղ աշխատելիս են եղել նրա կինն ու զարմուհին, ինչպես նաև կինոարտադրող բոլոր ընկերությունները սկանդալից անմիջապես հետո խզել են իրենց կապերը դերասանի հետ: