|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով փոխխոսնակն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել և սառեցնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարազատների արտասահմանյան ակտիվները. տեղեկացնում է Ermenihaber-ը: Այդ մասին հայտնում է թուրքական «T24» լրատվական կայքը: Նշյալ հայտարարությունը փոխխոսնակն արել է գերմանական ռադիոյի եթերով ունեցած ելույթի ժամանակ:
Խոսելով Եվրամիության և Թուրքիայի միջև լարված հարաբերությունների մասին՝ նա մասնավորապես ասել է. «Եթե եվրոպացիները հանգստի նպատակով չմեկնեն Թուրքիա, ապա այդ երկրում եկամուտների հետ կապված լուրջ խնդիրներ կառաջանան»:
Նաև նշել է, որ Թուրքիան այժմ թիկունք է դարձրել Արևմուտքին և հնարավոր է, որ դուրս գա Հյուսիսատլանտյան դաշինքից՝ ՆԱՏՕ-ից. այն արժեքները, որոնք ներկայացնում է ՆԱՏՕ-ն, Թուրքիայում այժմ ոտնահարվում են: Եվ այն, որ հիմա ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները լարված են, դրա պատասխանատուն ոչ թե ԵՄ-ն է, այլ հենց Էրդողանը: Գերմանացի քաղաքական գործիչն առաջարկել է ընդլայնել կապերը Գերմանիայում թուրքերի կողմից ստեղծված այն կազմակերպությունների հետ, որոնք դեմ են Էրդողանին: