|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը նամակ է հղել ԱՄՆ կոնգրեսականներին` կոչ անելով սառեցնել Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական օգնությունը, քանի որ այդ երկիրն իր ռազմատենչ քաղաքականությամբ ապակայունացնում է իրադրությունը տարածաշրջանում: Որպես օրինակ` բերվում են հայկական քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու մասին ադրբեջանական սպառնալիքները:
Կից ներկայացվել են Հայ Դատի գրասենյակի ԱՄՆ կառավարության հետ հարաբերությունների բաժնի ղեկավար Քեյթ Նահապետյանի նկատառումներն այդ հարցի առնչությամբ: Փաստաթղթում նշվում է, որ 2012 թվականի արտասահմանյան օգնության ֆինանսական նախագծում հարկ է ներառել հետեւյալ կետերը`
1. ամենաքիչը 60 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին` տնտեսական զարգացման համար,
2. առնվազն 10 միլիոն դոլար` Արցախի զարգացման համար,
3. շարունակել կիրառել Ազատության գործընթացի 907 կետը եւ պահպանել ռազմական օգնության հավասարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի համար:
4. նպաստել ԱՄՆ-ԼՂ անմիջական շփումներին,
5. վերականգնել ԼՂ-ի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ անցկացվող բանակցային գործընթացին,
6. առնվազն 10 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին` ռազմական հարցերի համար: