|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 47-ամյա Սեդրակ Բաղդասարյանը իր վարած Hyundai մակնիշի 719 ԼՕ 67 համարանիշի բենզատար ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 34-ամյա Գագիկ Նիկոլյանին պատկանող ГАЗ 32 213 մակնիշի 27 ՏՕ 249 համարանիշի մարդատար Газель-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն։ Բոլորն էլ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, Газель-ի ուղևորներ են եղել։
Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։