կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-23 22:50
Հասարակություն

Ավտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին

Ավտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին

Հուլիսի 23-ին,ժամը 17:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արզնու կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 11-րդ կմ-ին բախվել են Ford Transit մակնիշի 20 OO 542 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և ՎԱԶ-2106 մակնիշի 35 GC 405 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ:

Փրկարարները ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ:

Փրկարարները փակել են ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենաները: