|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ապրիլի 8-ին, ժամը 17:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra A» մակնիշի 34 QZ 476 (վարորդի տվյալները պարզել չի հաջողվել) և «KIA» մակնիշի 877 TT 78 (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Գ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները և դուրս եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Vectra A» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1989 թ. ծնված Ա. Ս.-ը, 1989 թ. ծնված Ն. Դ.-ը և «KIA» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
ԱԻՆ մամուլի ծառայություն