Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 21-ին, ժամը 14:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «ВАЗ 2107» մակնիշի 35 SS 212 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1963 թ. ծնված Ի. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի սյանը:Ավտոմեքենայի մոտակայքում անգիտակից վիճակում ընկած հայտնաբերվել են վարորդ 1963 թ. ծնված Ի. Խ.-ը և ուղևորը (անձը չպարզված), ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աբովյան և Սրբ. Գր. Լուսավորիչ ԲԿ-ներ:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին և փակել են ավտոմեքենայի գազի բալոնը:
Սրբ. Գր. Լուսավորիչ ԲԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ Ի. Խ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է: