|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Օգոստոսի 6-ին, ժամը 15:49-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են Mercedes Vito մակնիշի (վարորդը՝ Ա. Խ., 1964 թ. ծնված) և Ford Transit մակնիշի (վարորդը՝ Ա. Բ., 1983 թ. ծնված) ավտոմեքենաները: Բախման հետևանքով Mercedes Vito մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Գ. Բ.-ն (1983 թ. ծնված) և Գ. Վ.-ն (1961 թ. ծնված), հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: