Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Արցախում մարտի 23-ին հանկարծամահ եղած Հայկ Մարգարյանը նախնական վարկածով մահացել է սրտի աորտայի անեւրիզմից: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին Հայկի հարազատները՝ նշելով, որ այժմ սպասում են դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը:
Մեզ հետ զրույցում հարազատները պատմեցին, որ մահվանից րոպեներ առաջ Հայկը խոսել է եղբոր հետ: «Սովորական զրույց ա եղել, ասել է` ո՞նց եսմ ասել ա` ամեն ինչ նորմալ ա, հանգիստ ա… »,- ասացին նրանք:
Հարազատների պատմածով՝ ամեն ինչ կատարվել է հանկարծակի, Հայկը վեր է կացել, ջուր ուզել ու միանգամից իրեն վատ զգացել:
Նրանց խոսքով՝ Հայկը երբեք չի դժգոհել ծառայությունից, լավ է ծառայել, հրամանատարության կողմից տարբեր պարգևների է արժանացել: Իսկ այն տեղեկությունը, որ ծառայության ընթացքում` քնած ժամանակ, ընկերները նրա ձեռքի մեջ պայթուցիկ են դրել և վախեցրել, չի համապատասխանում իրականությանը: «Ինքն ուժեղ, աշխույժ տղա էր, նենց չի, որ խեղճ էր, նման բան չի եղել»,- ասացին հարազատները:
Նշենք, որ Հայկը լողորդ էր, գերազանցությամբ ավարտել էր ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի լողի բաժինը: Մտերիմների խոսքով՝ նա երբեք առողջական խնդիրներ չի ունեցել: