կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-15 11:51
Հասարակություն

Լևոն Մկրտչյանը պարգևատրել է պատանի բասկետբոլիստներին

Լևոն Մկրտչյանը պարգևատրել է պատանի բասկետբոլիստներին

2017 թվականի հուլիսի 23-31-ը Ջիբրալթարում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի  առաջնությանը ՀՀ բասկետբոլի 16 տարեկան աղջիկների հավաքական թիմը զբաղեցրել է  1-ին տեղը: Թիմի մարզիկներին և մարզիչներին այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Շնորհավորելով 1-ին պատվավոր տեղը զբաղեցնելու կապակցությամբ` նախարարը կարևորել է աշակերտների և երիտասարդների շրջանում սպորտի զարգացումը` ընդգծելով, որ ժամանակակից աշխարհում սպորտը դարձել է նաև երկրի ճանաչման և հեղինակության բարձրացման կարևոր գործոններից մեկը: Լևոն Մկրտչյանը հաջողություն է մաղթել հայ մարզիկներին` նշելով, որ ՀՀ կառավարությունն իր գերակայությունների շրջանակում կարևորում է առողջ ապրելակերպի քարոզումը, ինչպես նաև «Ֆիզկուլտուրա» առարկայի արդյունավետության բարձրացումը ուսումնական հաստատություններում: 

1-ին պատվավոր տեղը զբաղեցնելու կապակցությամբ ՀՀ բասկետբոլի 16 տարեկան աղջիկների հավաքական թիմի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը  պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթությանև գիտության նախարարության պատվոգրով: Թիմի մարզիչներ Լիանա Բաղդասարյանը, Ալբերտ Հարությունյանը և Սարգիս Ստեփանյանը, ԿԳՆ ԽՄՕՄ մարզադպրոցի սաներ Անի Հովհաննիսյանը, Քրիստինա Օհանյանը, Շաքե Պողոսյանը և Էլեն Շահինյանը խրախուսվել են Հայաստանի Հանրապետությանկրթության և գիտության նախարարության շնորհակալագրերով:

Նշենք, որ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը մասնակցել է 7 թիմ` Ուելս, Մոնակո, Ջիբրալթար, Վրաստան,Կոսովո և Մալթա: Հավելենք, որ Անդորրայում 10 թիմերի մասնակցությամբ անց է կացվել նաև Եվրոպայի Cդիվիզիոնի մինչև 16 տարեկան պատանիների բասկետբոլի առաջնությունը, որտեղ մեր ընտրանին գրավել է 1-ին տեղը /մարզիչ` Սարգիս Ստեփանյան/: Կիսաեզրափակիչ փուլում Հայաստանի հավաքականը հաղթել է Ադրբեջանի թիմին: