կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-10 17:42
Քաղաքական

Կուսակցությունն է որոշում. Լևոն Մկրտչյանը` նախարար դառնալու հավանականության մասին

Կուսակցությունն է որոշում. Լևոն Մկրտչյանը` նախարար դառնալու հավանականության մասին

«Ազատություն» ռադիոկայանը զրուցել է Լևոն Մկրտչյանի հետ կրթության և գիտության նախարարի պորտֆելը Դաշնակցությանը փոխանցելու մասին:

«Ազատություն». - Պարոն Մկրտչյան, արդեն տեղեկություններ կան, որ կրթության նախարարի պաշտոնը բանակցությունների արդյունքում փոխանցվելու է Դաշնակցությանը, և այսօր էլ մեզ հետ զրույցում Արմեն Աշոտյանը չհերքեց, ըստ էության, որ պաշտոնանկ է արվելու և անցնելու է այլ պաշտոնի։ Հենց Ձեր անունն է շոշափվում հնարավոր կրթության նախարարի պաշտոնում նշանակվելու հետ կապված։ Կարո՞ղ եք հաստատել այդ տեղեկությունը։

Լևոն Մկրտչյան. - Ո՛չ կարող եմ հաստատել, ո՛չ հերքել, որովհետև կուսակցությունը, գիտեք, բանակցությունների փուլում է և, ըստ էության, ՀՅԴ Գերագույն մարմնի կայացրած որոշման համապատասխան էլ կլինի համապատասխան ձևաչափը։ Այսինքն՝ մամուլում առկա տեղեկություններից բացի, որևէ այլ բան չեմ կարող ավելացնել։

«Ազատություն». - Բայց նաև չեք բացառում այդպիսի հնարավորություն, որ Ձեզ արդեն կարող ենք չորրորդ անգամ տեսնել ԿԳ նախարարի պաշտոնում։

Լևոն Մկրտչյան. - Ես արդեն վաղուց ոչ մի բան չեմ բացառում։

«Ազատություն». - Եվ քանի որ երեք անգամ արդեն զբաղեցրել եք այդ պաշտոնը՝ 1998-ից մինչև 2008 թվականները, սա արդեն, եթե լինի, առաջիկայում, թվով չորրորդն է, ինչ-որ անելիքներ, ծրագրեր ունե՞ք։

Լևոն Մկրտչյան. - Ես խոստանում եմ Ձեզ առաջին հարցազրույցներից մեկը տամ, եթե այդպիսի տարբերակ ընտրվի։ Չգիտեմ, ինչպես կլինի կուսակցության որոշումը, բայց առայժմ, երբ այդպիսի խոսակցությունները դեռ ընդամենը խոսակցությունների մակարդակում են, թույլ տվեք ծրագրերի մասին չխոսել։

«Ազատություն». - Իսկ ե՞րբ է լինելու Գերագույն մարմնի որոշումը։

Լևոն Մկրտչյան. - Տեղյակ չեմ, երևի այս ընթացքում։ Բայց վստահաբար վերջնական որոշումները, ձևաչափերը պետք է ՀՅԴ Գերագույն մարմնի նիստով ընտրվեն։

«Ազատություն». - Բայց կարող եք ասել, որ եթե Ձեզ այդ առաջարկն արվի Գերագույն մարմնի կողմից, Դուք չեք մերժելու։

Լևոն Մկրտչյան.- Իբրև կուսակցական մեզ մոտ կարգապահությունն այնպիսին է, որ, բնականաբար, առաջարկն անելուց իմ կարծիքը հաշվի կառնվի, բայց որոշումը եթե կայացվի, բոլորս պարտավոր ենք կատարել։

Աղբյուրը` «Ազատություն»