|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վաղը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կհանդիպի «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ 110 դպրոց-կենտրոնների տնօրենների հետ:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն հանրակրթության հիմնախնդիրները և «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության` 2016-ի աշխատանքային ուղղությունները:
Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ հանդիպման ընթացքում նախարարը դպրոցի տնօրեն-ուսսուցիչներին կներկայացնի իր տեսլականը հանրակրթության վերաբերյալ` շեշտելով ոլորտի բոլոր օղակների կապը, շարունակականությունը և, մասնավորապես, ավագ դպրոցի հիմնախնդիրներն ու դրանց լուծման հնարավոր եղանակները:
Ելույթներով հանդես կգան նաև դպրոցների տնօրենները` ծնող-դպրոց փոխհարաբերությունների զարգացման, ուսուցչի հեղինակության բարձրացման և այլ թեմաներով: Հանդիպման ավարտին կլինի քննարկում` հարց ու պատասխանի տեսքով:
Ի դեպ, հանդիպումը տեղի է ունենում «Դպրոց-կենտրոնների միության» նախաձեռնությամբ: