|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Անօդաչու թռչող սարքով ապօրինի նկարահանումներ իրականացնելու մեղադրանքով հունիսին Արաբական Միացյալ Էմիրություններում ձերբակալված ռուսաստանցի ռեժիսոր Արիկ Մանուկյանի աջակցության խումբն օգնության խնդրանքով դիմել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին ասել է անձամբ Մանուկյանը:
Նրա խոսքով`կիրակի հանդիպում է կայացել ԱՄԷ-ի դատախազի հետ, ով հայտնել է, որ գործը շուտով դատարան է ուղարկվելու: Հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ:
Մանուկյանի ձերբակալությունից հետո գործին միջամտել է ՌԴ դեսպանատունը, ինչից հետո Մանուկյանին ազատ են արձակել` երկրից չբացակայելու պայմանով: Նրան սպառնում է տուգանք կամ կալանք: