|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնապես հայտարարում է, որ ինքը՝ որպես առողջապահության նախարար, չունի որևէ ընկեր: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լուրերին, որ իր ընկերներին է աշխատանքի ընդունում, նա ասաց, որ եթե որևէ մեկը կասի, որ առողջապահության նախարարի ընկերն է ու ունի առավելություն որևէ հարցում, ուրեմն նա ստում է:
«Իմ բոլոր գործողությունները բխում են միայն մեր գործի շահերից: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես եմ աշխատակիցներ ընտրում ու նշանակում, ապա նույն Նուբարաշենի հոգեբուժարանի՝ արդեն իսկ նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանի հետ ծանոթացել եմ 2 տարի առաջ, երբ նա առողջապահության նախարարության հասարակական խորհրդի անդամ էր, ու մի առիթով շփվել ենք: Հետո տեսել եմ, որ փորձ ունի, ու նա միանգամից չի նշանակվել տնօրեն. մեկ ուրիշը պարզապես չի դիմացել տեղում առկա իրավիճակին, հրաժարական է տվել, մրցույթ է հայտարարվել, ու նոր միայն Վանեսյանն է նշանակվել»,- ասաց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է նաև Մասիվի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանին, որին ուղղակի օգնել է տնօրենի նշանակման հարցում, և որի հետ ինքը ծանոթացել է 4-5 ամիս առաջ:
Թորոսյանը նշեց նաև, որ ինքն իր ընկերներին ոչ մի տեղ չի նշանակում միայն այն բանի համար, որ նրանք իր ընկերներն են: «Այո, ես վստահելի մարդկանց եմ նշանակում, քանի որ հակառակն ուղղակի անհեթեթություն կլիներ»,- հավելեց նա: