|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Punch Boxing պրոմոութերական ընկերությունը ներկայացնող Արամ Ավագյանը մայիսի 2-ին կանցկացնի իր հերթական մենամարտը: WBC Internationsal Silver գոտու պաշտպանության համար Ավագյանը Լաս Վեգասում կմենամարտի ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզայի հետ: Այս առիթով Punch Boxing-ի մամուլի ծառայությունը զրուցել է Punch Boxing Promotions-ի հիմնադիր Արամ Դավթյանի հետ, որը խոսել է առաջիկա մենամարտի մասին:
«Պրոֆեսիոնալ բռնցքամարտում չկան թույլ մրցակիցներ: Իհարկե, մենք յուրաքանչյուր մենամարտից առաջ հաղթանակ ենք սպասում մեր տղաներից: Մեր բռնցքամարտիկի մրցակցին ընտրել է ամերիկյան «Golden Boy» պրոմոութերական ընկերությունը: Էսպարզան ու Ավագյանը ունեն գրեթե նույն ցուցանիշը: Երկուսն էլ պարտություն չունեն: Այս մենամարտը ցույց կտա Արամ Ավագյանի հնարավորությունները: Առաջին մենամարտն է, որը կայանալու է Միացյալ Նահանգներում: Մեր նպատակն է մտնել ամերիկյան շուկա»,-ասել է Դավթյանը: