Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2017 թվականի հուլիսի 23-30–ը Անդորրայում տեղի կունենա բասկետբոլի` մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց` մինչև 16 տարեկանների հավաքականը սկսել է նախապատրաստվել այդ ստուգատեսին: Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում պատմեց, թե ինչ աշխատանքներ են կատարվում:
«Նախապատրաստական աշխատանքները սկսել ենք նոյեմբեր ամսից, փորձաշրջան անցնող խաղացողներով համալրված հավաքականով միջազգային մրցաշարի ենք մասնակցել Բաթում քաղաքում, այնուհետև երկու թիմից բաղկացած` Արցախի և Արաբկիրի երեխաներով, մեկնել ենք Վրաստան, որտեղ ունեցել ենք 9 ընկերական հանդիպում: Հաջորդը` արդեն հունվար ամսին, կարճատև հավաք անցկացրինք Երևան քաղաքում, որի ընթացքում ունեցանք 3 հանդիպում: Փետրվարին ամսին տեղի կունենա նաև այդ տարիքի Հայաստանի առաջնությունը, այնուհետև կշարունակենք նախապատրաստական աշխատանքները»,- ասել է նա:
Խոսելով կազմի մասին` մարզիչն ասել է. «Թիմի վերջնական կազմը դեռ չենք որոշել: Հայաստանի առաջնության ժամանակ ի հայտ կգան նոր երեխաներ, կան նաև արտերկրից հայ պատանիներ, որոնց հետ դեռ տարվում են բանակցություններ: Փորձում ենք հավաքագրել ամենաուժեղ կազմը: Այս տարվա բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը մասնակցում է նաև Ադրբեջանը: Նրանք շատ լուրջ են տրամադրված առաջնությանը. անցյալ տարի Ադրբեջանը 18 տարեկանների հետ հաղթել է Եվրոպայի առաջնությունը, իսկ 16 տարեկանների հավաքականը Կիպրոսում ընթացող առաջնությանը եզրափակիչում պարտվեց Կիպրոսին: Նրանք ունեն խաղացողներ Ամերիկայից, Թուրքիայից, Վրաստանից և բավականին մեծ գումարներ են ներդնում: Մեզ հետ նույն ենթախմբում են հայտնվել Մալթան, Ջիբրալթարը, Ուելսը և Մոլդովան: Մեր խնդիրը ենթախմբից դուրս գալն ու առաջնությունում մեդալ նվաճելն է: Պետք է շատ լավ նախապատրատվել»: