|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Կոտայք գյուղում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը գյուղի գլխավոր ճանապարհին վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ, 38-ամյա Զավեն Մկրտչյանին, ով տեղում մահացել է:
Ըստ Shamshyan.com-ի պարզվել է, որ վրաերթը կատարել է Կոտայքի մարզի Զառ գյուղի 83-ամյա բնակիչ Աղվան Նավոյանը, ով ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Փաստի առիթով Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: