կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-23 11:23
Առանց Կատեգորիա

Կորոնավիրուսից մահացած 12 անձանցից ամենաերիտասարդը 53-ամյա տղամարդ է, ամենատարեցը՝ 89-ամյա տղամարդ

Կորոնավիրուսից մահացած 12 անձանցից ամենաերիտասարդը 53-ամյա տղամարդ է, ամենատարեցը՝ 89-ամյա տղամարդ

Հունիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21006 դեպք, որոնցից 10144-ն` առողջացած, 372-ը` մահվան ելքով:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10364 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 98117 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 418 նոր դեպք և 1013 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 73 (կին), 89 (տղամարդ), 53 (տղամարդ), 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 81 (կին), 60 (կին), 81 (կին), 80 (տղամարդ), 82 (տղամարդ) և 78 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։