|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 15:30-ի սահմանում Երևանի բնակիչ, 33-ամյա Ելենա Ս.-ն հանգստանալիս է եղել Կոտայքի մարզի Արզնի ձորում գործող «Գետափ» հանգստյան գոտում, երբ հանգստացողներց մեկը ոչ միտումնավոր նրան հրել, գցել է լողավազանի մեջ։ Կնոջ ինքնազգացողությունը վատացել է:
Ժամը 17:40-ի սահմանում ոստիկանության Կոտայքի բաժինը «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ Բյուրեղավանի շտապօգնության բժիշկների խումբը «կլինիկական մահ, բիոլոգիական մահ» ախտորոշմամբ անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում, իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ:
Shamshyan.com-ի հետ զրույցում «Գետափ» հանգստյան գոտու մոտ հավաքված քաղաքացիները պատմել են, որ շտապօգնությունը շատ արագ տեղ է հասել, երբ կնոջը ավտոմեքենա տեղափոխելիս են եղել, նա անգիտակից ու ծայրահեղ ծանր վիճակում է եղել, բայց ոչ մահացած։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշա