|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երբ Ռուսաստանի տնտեսությունում տեղի են ունենում բացասական երևույթներ, դա անդրադառնում է բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի վրա:
«Երբ Ռուսաստանում եղավ ճգնաժամ, դա անդրադարձավ թե' ԵԱՏՄ անդամ Հայաստանի վրա, թե՛ ոչ անդամ Ադրբեջանի վրա, թե՛ դեպի Եվրամիություն գնացող Վրաստանի վրա: Այդ տեսակետից բոլորի համար ակնհայտ է, որ այդպետությունները տարբեր ձևերով կախված են Ռուսաստանից»,- ասաց Քոչարյանը:
Հարցին` հնարավոր չէ՞ չեզոքացնել ռիսկերը, նա պատասխանեց, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կիրառած պատժամիջոցների նկատմամբ Հայաստանը ազդեցություն ունենալ չի կարող։ «Մեր ընդհանուր տնտեսական քաղաքականությունը հետևյալն է` եղած տնտեսական կապերը խորացնել և ստեղծել նոր տնտեսական կապեր, նոր հարաբերություններ: Իսկ դրա համար արդեն կան թիրախավորված տարբեր երկրներ: Բոլորի հետ, ում հետ ձեռնտու է, պետք է հարաբերվենք տնտեսական առումով»,- եզրափակեց Քոչարյանը։