Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց որոշում, որը բխում էր վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ավելի վաղ տրված հանձնարարականից, այն է՝ ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի զարգացման նպատակով երկրների թիրախավորման տնտեսական չափանիշները, թիրախային երկրների ցանկը սահմանելու և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական գործունեության կատարողականի գնահատման չափանիշները հաստատելու մասին։
Ըստ Քոչարյանի` ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ներկայացրել է առաջարկություններ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից իրականացվելիք տնտեսական բնույթի աշխատանքների և հայտանիշների վերաբերյալ։ Արդյունքում` նախագիծ է մշակվել, որի ընդունման արդյունքում, ըստ Քոչարյանի, կբարձրանա արտաքին տնտեսական քաղաքականության արդյունավետությունը, կընդլայնվի դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների ընդգրկվածությունը ներդրումների ներգրավման, արտահանման զարգացման և զբոսաշրջության խթանման գործում։
Վարչապետը հավելեց. «Մենք պայմանավորվել էինք, որ մեր դեսպանների աշխատանքի տնտեսական բաղադրիչը պետք է ներգրավվի դիվանագիտական կորպուսի հաշվետվության մեջ։ Պայմանավորվել ենք, որ ձևավորելու ենք հայտանիշներ՝ ըստ մեր հետաքրքրությունների ու կապերի։ Այս պահին մենք սահմանում ենք հենց այդ հայտանիշների բաժանման գործընթացը»։