կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-16 13:05
Քաղաքական

Իրավիճակը որոշակի առումով պայթյունավտանգ է․ Շավարշ Քոչարյան

Իրավիճակը որոշակի առումով պայթյունավտանգ է․ Շավարշ Քոչարյան

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա այցելությանը, Լավրովի տարածաշրջանային սպասվող այցին՝ նախ նշելով, որ այդ այցերը վաղուց ծրագրված էին:

«Ինչ վերաբերում է մշակութային օրերին, դա ծրագիր է, որը վաղուց նախապատրաստվում էր: Նույնը վերաբերում է Լավրովի այցին, որը կապված է դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի հետ: Նաև ակնհայտ է, որ որոշակի ակտիվություն կա համանախագահների կողմից` կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ»,- ասաց նա։

Ըստ Քոչարյանի` գործընթացի վեկտորը տրվել է Վիեննայում և առ այսօր դեռ չի փոխվել։ Նա նշեց, որ համանախագահների ակնկալիքն այն է, որ կարգավորման գործընթացում առաջընթաց լինի, իսկ դրա համար կողմերի միջև վստահություն պետք է լինի, ինչն էլ իր հերթին ենթադրում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործում:

«Արդեն քսանի տարի է` ոչ միայն առաջընթաց չկա  բանակցային գործընթացում, այլ նաև իրավիճակը որոշակի առումով պայթյունավտանգ է, ինչի ապացույցն են նախորդ տարվա ապրիլյան դեպքերը»,- ասաց փոխարտգործնախարարը և նշեց, որ համանախագահների համար անընդունելի է, եթե վերսկսվեն ռազմական գործողությունները:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք Լավրովի կողմից եղելեն  ինչ-որ առաջարկություններ, նա ասաց, որ ՌԴ արտաքին գործերի նախարարը չի գործում առանձին, այլ` եռանախագահների ձևաչափում: «Ինձ համար տարօրինակ է, որ անընդհատ փորձում են առանձնացնել, առավել ևս` որ Լավրովը մի քանի անգամ հրապարակային հերքել է այդ լուրերը»,- ասաց Քոչարյանը: