Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Օգոստոսի 9-ին, ժամը 19։50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդով - Հր. Քոչար փողոցների խաչմերուկում ավտոմեքենան ընկել է փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Mitsubishi Colt մակնիշի 75 OO 999 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված Է. Հ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանած BMW 525 մակնիշի 13 SՕ 395 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ 1972 թ. ծնված Ա. Հ.):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շտապօգնության աշխատակիցները Է. Հ.ին և ուղևոր՝ 1989 թ. ծնված Գ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն (հոսպիտալացումից հրաժարվել են):
Փրկարարները հոսանքազրկել են Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենան: