|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Օգոստոսի 18-ին, ժամը 17:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են BMW X5 մակնիշի (վարորդը՝ Է. Ղ., ծնված 1994 թ.) և Daihatsu մակնիշի (վարորդը՝ Ս. Ռ., ծնված 1967 թ.) ավտոմեքենաները:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Daihatsu մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր՝ Ն. Հ.-ին (ծնված 1980 թ.), ովքեր հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են Daihatsu մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնների փականները: