|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 25-ից Երևան քաղաքի Տ.Մեծի պողոտա-Մ.Խորենացու փողոց-Եր.Քոչարի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկի Խորենացու փողոցի աջ հատվածից կապամոնտաժվի լուսացույցը և Ագաթանգեղոսի փողոցի կողմից Խորենացու փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցներն այսուհետ Տ.Մեծի պողոտա մուտք կգործեն անընդհատ՝ զիջելով Տ.Մեծի պողոտայով երթևեկող տրանսպորտային միջոցներին:
Միաժամանակ՝ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով նշված խաչմերուկի տրանսպորտային բոլոր լուսացույցները կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: