կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-07 15:51
Հասարակություն

Վարդահովտում շարունակում են փնտրել կորած ոչխարներին

Վարդահովտում շարունակում են փնտրել կորած ոչխարներին

Հայտնել ենք,  որ Վայոց ձորի մարզի Վարդահովիտ գյուղի «Սողանլու» հանդամասում գայլերը ոչխարներ են հոշոտել: 

Վարդահովտի համայնքապետարանից Yerkir.am-ին հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ բնակավայրից 7-8 կմ հեռու գտնվող հանդամասում:

«Տվյալ անձնավորությունը չի համարվում համայնքի բնակիչ: Նա  3-4 ամսով անասունները բարձրացնում է մեզ մոտ՝ սար»,- ասացին մեզ:

Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ ոչխարները պատկանում են Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ Մելիք Բաբագուլյանին: Այս պահին նա դեռ հանդամասում է և փնտրում է կորած ոչխարներին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին` ժամը 09:47-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վարդահովիտ գյուղի «Սողանլու» հանդամասում գայլերը հոշոտել են ոչխարներ։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ օգոստոսի 6-ին` ժամը 06։00-ի սահմաններում, գայլերը հոշոտել են 5 ոչխար և 20 այծ, իսկ 45 մանր եղջերավոր կորել է։ Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին: