|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ինչպե՞ս է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը զարկ տալու խոստացած` ոչխարաբուծության զարգացմանը, եթե նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի պաշտոնավարման ընթացքում հուշագիր էր ստորագրվել Իրանի Ատրպատական նահանգի հետ` շահագործման հանձնել Սյունիքի որոշ տարածքներ:
«Ես ներկայացնում եմ խոշոր ու միջին բիզնեսի բնագավառում այլընտրանքային մոտեցումներ, որը հնարավորություն կտա Գորիսի, Կապանի ու Սիսիանի տարածքներում ոչխարաբուծության բնագավառում արձանագրել հաջողություններ: Սյունիքի ու անգամ Վայոց ձորի արոտավայրերում մեր տեղի ազգաբնակչությունը արածեցնելու է մեր ոչխարներին»,- պատասխանելով հարցին` ասաց Վահե Հակոբյանը: Նա հավելեց, որ շեշտը դրվելու է արտահանման վրա, իսկ առաջիկայում նախատեսվում են լուրջ հաջողություններ գյուղատնտեսության բնագավառում: «Մեր արոտավայրերը պահելու ենք մեր ոչխարների համար»,- ասաց Սյունիքի մարզպետը: