|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Այսօր Մաշտոցի պուրակ էին ժամանել մի խումբ գյուղացիներ` իրենց հետ բերելով այծեր ու ոչխարներ, որոնց վրա գրված էր. «Պայքարում ենք օլիգարխի դեմ»: Պարզվեց` ակցիայի հեղինակները պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներն էին:
Ոչխարներն իրենց տեսքով բավականին զվարճացրին քաղաքաբնակներին, անցորդներից ոմանք անգամ սկսեցին տեսանկարահանել «հյուրերին»: Սակայն քաղաքացիների ուրախությունը երկար չտևեց: Մոտ մեկ ժամ պուրակում դեգերելուց հետո գյուղացիները ոչխարներին «բռնի ուժով» տեղափոխեցին նրանց համար նախատեսված մեքենան ու տարան: Ներկաներից մեկն էլ կատակով հետաքրքվեց. «Տանում եք քաղմա՞ս»:
Ի դեպ` գյուղացիների և ոչխարների անվտանգությունն ապահովելու համար Մաշտոցի պուրակ էին ժամանել նաև ոստիկանները:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: