|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ընտրության մրցույթ հայտարարելու համար մշակույթի նախարարությունը մինչև օգոստոսի 3-ը ժամանակ ուներ, սակայն մրցույթն այդպես էլ չի հայտարարվել:
Yerkir.am-ը հետաքրքրվեց մշակույթի նախարարությունից, իսկապե՞ս մրցույթ չի հայտարարվել, և ո՞րն է պատճառը: Ի պատասխան ՀՀ մշակույթի նախարարության անձնակազմի կառավարման բաժնի պետ Էլմիրա Մուրադյանը նշեց, որ, այո, նախարարությունը մրցույթ չի հայտարարել:
«Խնդիրն այն է, որ կառավարության որոշման մեջ օպերայի թատրոնի տնօրենի մրցույթի անցկացման ձևի փոփոխություն պետք է արվեր, այսինքն` արդեն իսկ արվել է այդ փոփոխությունը: Ըստ այդմ` տնօրենը պետք է նշանակվի, այլ ոչ թե մրցույթով ընտրվի»,-ասաց նա` հավելելով, որ կառավարության որոշումն արդեն իսկ ուժի մեջ է մտել:
Մշակույթի նախարարությունից տեղեկացրեցին նաև, որ շուտով այդ մասին հաղորդագրություն կտարածեն:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով, թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը նշանակվել էր նախարարի խորհրդական: Իսկ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Կոնստանտին Օրբելյանը: