կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-03 18:20
Մշակույթ

Օպերայի թատրոնի տնօրենի ընտրությունը` վաղը

Օպերայի թատրոնի տնօրենի ընտրությունը` վաղը

Վաղը տեղի կունենա օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի վերջնական փուլը: Արդեն տեղեկացրել ենք, որ մրցույթը բաղկացած է լինելու երկու փուլից` գրավոր և բանավոր: Միայն գրավոր փուլն անցած մասնակիցները կմասնակցեն հարցազրույցին: Տնօրենի թափուր պաշտոնի համար պայքարելու է 9 մասնակից, որոնցից երեքի անուններն այդպես էլ գաղտնի մնացին /մյուս մասնակիցներն են` Երվանդ Երկանյան, Արման Ծատուրյան, Բարսեղ Թումանյան, Արթուր Շահնազարյան, Գագիկ Մանասյան և Տիգրան Դավթյան/:

 

Yerkir.am-ին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարականյության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը տեղեկացրեց, որ մրցույթը սկսվելու է առավոտյան ժամը 10:30-ին: Վաղը նախարարությունը ներկայացնելու է մրցույթի ընթացքը, այսինքն` պարբերաբար կլինեն լուրեր, թե ովքե՞ր են հանձնաժողովի անդամները, ովքե՞ր են հաղթահարել առաջին փուլը:

 

«Եթե մեկից ավելի լինեն հաղթողները, ապա, օրենքի համաձայն, եռօրյա ժամկետում ՀՀ մշակույթի նախարարը պետք է նշանակի նրան»,- ասաց Սերոբյանը: