Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլի գլխավորած պատվիրակությանը, որին ուղեկցում էր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի արդյունքները:
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացման, ռազմական բժշկության և միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելուն պատրաստվող հայկական ստորաբաժանումների գնահատման նպատակով իրականացվող միջոցառումների արդյունքում ունեցած ձեռքբերումները և նախանշել համագործակցության զարգացման հեռանկարները:
Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել այս ուղղություններում համագործակցությունը շարունակել երկարատև ծրագրերի ձևաչափով, և անդրադարձել ռազմաբժշկական ծառայության կազմակերպման, անձնակազմի կրթության և վերապատրաստման ապահովման, վերականգնողական ծրագրերի և այլ ասպարեզներում խորհրդատվության տրամադրման նշանակությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: