Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ Yerkir.am-ի` հունվարի 25-ից փետրվարի 9-ը ամերիկյան կողմի հրավերով ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանի գլխավորությամբ, աշխատանքային այցով ԱՄՆ-ի Կանզաս նահանգում էր։
Նպատակը, ՀՀ ոստիկանության բարեփոխումների շրջանակում, Հեչինսոնի իրավապահների վերապատրաստման ակադեմիայի ուսումնական ծրագրերին և Կանզաս նահանգի ոստիկանության բաժինների, Կոմսության շերիֆի գրասենյակի աշխատանքներին ծանոթանալն է։
Հայաստանի ոստիկանության պատվիրակության Հեչինսոնի իրավապահների վերապատրաստման ակադեմիայի ղեկավարության ու անձնակազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին դասավանդման մեթոդիկայի և ծրագրերի առանձնահատկությունները, հատկապես պարեկային ոստիկանության ծառայողների վերապատրաստման առումով։
Հանդիպումներ տեղի ունեցան նաև Ուիչիտա և Հեչինսոն քաղաքների ոստիկանության ղեկավարության, ինչպես և շերիֆի ու տեղակալների հետ։ Քննարկվել են ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման, գործողությունների իրավական կարգավորումների վերաբերյալ հարցեր։
Ազգային գվարդիայի միջազգային հարցերով համակարգողի հետ հանդիպմանը քննարկվեցին գվարդիայի և ոստիկանության ստորաբաժանումների փոխգործակցության առանձնահատկությունները։ Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը եղավ նաև Հեչինսոնի կալանավայրում, 911 օպերատիվ կառավարման կենտրոնում, փորձաքրեագիտական լաբորատորիայում, S.W.A.T. հատուկ ջոկատայինների հրազենային սիմուլյատորում և կրակադաշտում։ Հանդիպումներին քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Այցի ընթացքում Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը ստացել և ուսումնասիրել է տարբեր տեսակի փաստաթղթեր ու նյութեր, որոնք կարող են օգտագործվել ոստիկանության պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման համար։