| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մասնավոր կազմակերպությունների կողմից տրվող աշխատավարձերի չափին պետությունն իրավունք չունի միջամտել, մենք միայն կարող ենք սահմանել նվազագույն աշխատավարձի չափ: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` պատասխանելով հարցին, թե նորմա՞լ է, երբ քաղաքացուն առաջարկում են 60-80 000 դրամ աշխատավարձ և պահանջում 6 օրյա գրաֆիկով աշխատել:
Նախարարի հավաստմամբ` այս առումով մասնավորի վրա ներգործելու միջոցներ նախարարությունը չունի, և միակ ձևն ուղղակի նվազագույն աշխատավարձ սահմանելն է:
«Սակայն մենք նախատեսում ենք էլեկտրոնային աշխատանքային բորսա ստեղծել, որը ներառել ենք կառավարության նոր ծրագրում: Այն, բացի աշխատաշուկայում մրցունակ անձանցից, ոչ մրցունակներին էլ հնարավորություն կտա աշխատաշուկայի կարիքների հետ ծանոթանալ և աշխատանք գտնել: Իրականում աշխատաշուկայում պահանջարկն է ձևավորում աշխատավարձերը: Մենք պետք է աշխատանքի արտադրողականությունը բարձրացնենք և նպաստենք, որ արտադրողականության բարձրացման միջոցով աշխատավարձերի բարձրացման հասնենք»,-ասաց նախարարը:
Մեկ այլ հարցի, որ արդյո՞ք իրավունքների խախտում չէ այն, որ մեր օրերում աշխատանքի են հրավիրվում մինչև 35 տարեկան բարետես արտաքինով կանանց, նախարարը պատասխանեց` հարցադրումը տեղին է.«Աշխատանքային օրեսնգրքով էլ սահմանված է, որ որևէ ձևաչափով չի կարող խտրականություն դրսևորվել` կապված տարիքի, սեռի կամ ընտանեկան կարգավիճակի հետ: Սակայն վարչական մարմին, որն ուղղակի կվերահսկի այս օղակը, չկա, բայց եթե քաղաքացին գտնում է, որ ոտնահարվել է իր իրավունքը, դատարանի միջոցով հնարավորություն ունի խնդրին լուծում տալ»: